Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Վայք-Սարավան հատվածում և Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում


01:19 , 25 հոկտեմբեր, 2016

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ, Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Վայք-Սարավան հատվածում և Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում:

Հանրապետության մյուս շրջաններում տեղում է անձրև, ավտոճանապարհներին մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: