"Լիվերպուլի" խաղը երբեմն դուրս է մնում ռիթմից. Յուրգեն Կլոպ


00:40 , 25 հոկտեմբեր, 2016

Barometer.am-ը գրում է.

"Այս պահին մենք շատ հեռու ենք 100 տոկոս պատրաստ լինելուց: Մենք պետք է գտնենք հավասարակշռություն օղակների միջեւ: Եթե կատարելագործելու բան չլիներ, ապա ամեն խաղից հետո մի շաբաթ արձակուրդ կգնայինք և դարձյալ կհավաքվեինք հաջորդ խաղի օրը: "Լիվերպուլի" խաղը երբեմն դուրս է մնում ռիթմից: Սա հեծանվով զբոսանք չէ",- ասել է Յուրգեն Կլոպը Անգլիայի առաջնության 9-րդ տուրում "Վեստ Բրոմվիչի" նկատմամբ հաղթանակից հետո: