Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիան ու Իրաքը


21:57 , 24 հոկտեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսաազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում:

Լավրովը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ «ապօրինի զինված խմբավորումները, որոնք իրենց հսկողության տակ են պահում Հալեպի արեւելյան մասը, սիրիական իշխանությունների կողմից սահմանված հումանիտար ընդմիջմանն ի պատասխան՝ կրակ են բացել քաղաքը լքող բնակիչների վրա ու նոր հարձակումներ կազմակերպել։ Նորից շեշտադրում է արվել,  որ ԱՄՆ-ն պետք է կատարի իր պարտավորությունը՝   Վաշինգտոնի ազդեցության տակ գտնվող «չափավոր» ընդդիմության ջոկատներն  առանձնացնել  ահաբեկչական խմբավորումներից»,- ասվում է  ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմանի հարաբերությունների որոշ ասպեկտներ։