Մուտքային զանգերի մասին կհայտնի թրթռացող դաջվածքը


15:28 , 24 մարտ, 2012

Ֆիննական Nokia ընկերությունը ներկայացրել է թրթռացող դաջվածքի տեխնոլոգիան արտոնագրելու հայտ: Արտոնագրի նկարագրության համաձայն՝ ընկերությունը նախատեսում է դաջվածք կատարել մարդու մարմնի վրա ֆերոմագնիսական թանաքի օգնությամբ:
Այն կծանուցի մարդուն մուտքային զանգերի, նոր հաղորդագրությունների կամ այլ դեպքերի ժամանակ: Բարձր տեխոնոլոգիական դաջվածքն արվում է մարմնի վրա ասեղի օգնությամբ և ոչնչով չի տարբերվում հասարակ դաջվածքից: Մագնիսական դաջվածքը նաև խորհուրդ է տրվում օգտագործել համակարգիչներ մուտք գործելու համար:
Ծանուցումները «կթրթռացնեն»  մաշկն  այնքան ժամանակ, մինչև, օրինակ, մարդը չքորի իր ձեռքի այդ հատվածը: