Վիսկիի արտադրությունը աճել է 91 տոկոսով


13:16 , 24 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу վիսկիՀայաստանից արտահանվող արտադրանքի մեջ իր ուրույն տեղն է գրավում խմիչքը: Տարածված կարծիք է, որ հայկական խմիչքներից ամենամեծ պահանջարկ վայելողը կոնյակն է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները փաստում են այն մասին, որ կոնյակը միակ խմիչքը չէ, որ ունի մեծ պահանջարկ արտերկրում;

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 1 միլիոն 23,3 հազար լիտր վիսկի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները աճել են 91,1 տոկոսով:

Այս ցուցանիշը պետք է զարգացնել: Միջազգային շուկայում առկա են վիսկի արտադրող ավելի մեծ և հեղինակային ընկերություններ, սակայն սպառման դաշտում միշտ էլ հնարավոր է տեղ գտնել, ինչի մասին վկայում են առաջին ութ ամիսների ցուցանիշները: