Ուրախալի լուր. Արցախի դիրքերից մեկում վիրավորված Հայկին այսօր կտեղափոխեն հիվանդասենյակ


12:57 , 24 հոկտեմբեր, 2016
Ուրախալի լուր. Արցախի դիրքերից մեկում վիրավորված Հայկին այսօր կտեղափոխեն հիվանդասենյակ

Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը համեմատաբար լավ է, և այսօր Հայկ Համբարձումյանը Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ:

Զինծառայողը կրծքավանդակի շրջանում է վիրավորում ստացել, լյարդի վնասվածք ունի:

Հայկը Երևանից է, ունի իրենից մեծ քույր: Զինվորի մայրը մահացել է, Հայկն ապրում է հոր և քրոջ հետ: