22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ մեղադրվողը ինքնասպանության փորձ է կատարել՝ երկաթե ամրակ կուլ տալով


11:27 , 24 հոկտեմբեր, 2016

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, ով մեղադրվում է 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ, օրերս ինքնասպանության փորձ է կատարել: Ղազարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ երբ Վահան Ղազարյանը լսել է տուժողի մահվան լուրը, հավասարակշռությունը կորցրել է:

«Հոգեպես շատ վատ վիճակում էր»,- ասաց Մարինե Ֆարմանյանը՝ նշելով, թե ավելի ուշ իրեն տեղեկացրել են, որ իր պաշտպանյալը ՁՊՎ տանելու ճանապարհին երկաթե ամրակ է կուլ տվել: