21-րդ դարի առաջին ֆյուրերն էլ կլինի Ռեջեփ Էրդողանը


02:48 , 24 հոկտեմբեր, 2016
Image resultԹուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի նոր սահմանադրությունը արդեն պատրաստ է, հաղորդում է Reuters-ը: «Մենք ավարտել ենք մեր աշխատանքները նոր սահմանադրության և նախագահական համակարգի վրա: Այժմ մենք կուղարկենք մեր առաջարկությունները խորհրդարան, որ նա որոշումն ընդունի», - ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնեմ, որ ըստ նոր սահմանադրության՝ Թուրքիան դառնում է նախագահական երկիր, և երկրի նախագահը կկարողանա միևնույն ժամանակ ստանձնել վարչապետի պաշտոնը կամ նշանակել կառավարության ղեկավարին առանց խորհրդարանի կարծիքը հաշվի առնելու:
Թուրքիան նախագահական երկիր դարձնելը երկրի ներկայիս նախագահ ֆաշիստ Ռեջեփ Էրդողանի իդեա ֆիքսն է: 11 տարի Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո 2014 թ-ի օգոստոսի 28-ից նախագահի պաշտոնը ստանձնած Էրդողանն այս տարիների ընթացքում բազում փորձեր է կատարել երկիրը պառլամենտա-նախագահականից նախագահական դարձնելու համար, որոնք ավարտվել են անհաջողությամբ: Սակայն հիմա Էրդողանը իրեն ավելի ամուր է զգում: Հուլիսյան անհաջող պետական հեղաշրջումը ճնշելուց հետո Էրդողանը նաև հետապնդման ենթարկեց ընդդիմությանը և հատկապես իր գլխավոր հակառակորդին՝ կրոնական քարոզիչ Ֆ. Գյուլենի բավական հզոր խմբավորմանը:
Հ.Գ. Նեոօսմանիզմի և նեոպանթուրքիզմի ջատագով Էրդողանը, որն այս օրերին արդեն մի քանի անգամ տարածքային պահանջներ է ներկայացրել Թուրքիայի հարևան գրեթե բոլոր երկրներին, ոչ միայն իր պահվածքով, այլև արարքներով և քայլերով գնալով նմանվում է Գերմանիայի ֆաշիստ առաջնորդ Ադոլֆ Շիկլգրուբեր-Հիտլերին, որը 1933 թ-ին դառնալով Գերմանիայի վարչապետ, 1934 թ-ի օգոստոսի 2-ին Գերմանիայի նախագահ Հինդենբուրգի մահից հետո թույլ չտվեց անցկացնել նոր նախագահական ընտրություններ և միացնելով նախագահի և վարչապետի պաշտոնները՝ հռչակվեց Գերմանիայի ՖՅՈՒՐԵՐ:
21-րդ դարի առաջին ֆյուրերն էլ կլինի Ռեջեփ Էրդողանը: