Սևանում այսօր կկայանա «Պատանի լրագրողների» դպրոցում սպանված 22-ամյա Լևոնի հոգեհանգիստը. սպանության հեղինակը կալանավորված է


18:00 , 23 հոկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.

Այսօր Սևան քաղաքում կկայանա «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանի հոգեհանգիստը, իսկ վաղը Սևանը հրաժեշտ կտա 22-ամյա ապագա բժշկին:

ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանին՝ 22-ամյա Լեւոն Սահակյանին սպանելու համար:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից: Ըստ այդմ՝ երեկ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նշենք, որ «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան մահացավ «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: