The Telegraph թերթը նշել է աշխարհի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերը իր ընթերցողների վարկածով:
Ցուցակի առաջին տեղում Սանկտ-Անտոն-ամ-Արլբերգն է (Ավստրիա):
Երկրորդ տեղում Շամոնին է (Ֆրանսիա), որտեղ 1924 թ. անցկացվել են ձմեռային Օլիմպիական խաղերը: Երրորդ տեղում ֆրանսիական Վալ-դ’Իզեր հանգստավայրն է:
Առաջին տասնյակում ընդգրկվել է Ֆրանսիայի 7 լեռնադահուկային հանգստավայր, նաև՝ Լեզ-Արքը, Մորզինը, Կուրշևելը, Մերիբելը և Տինը:
6-րդ տեղում Վերբյեն է (Շվեյցարիա), 10-րդը Չերվինիան է (Իտալիա):