Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից


18:30 , 23 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу Վազգեն ՍարգսյանՎազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից.

Մի օր նախարար Սարգսյանը, սովորության համաձայն, այցելում է իր հսկողության տակ գտնվող զորամասերից մեկը: Այն ժամանակ զինվորների գոտիների վրա գրված էր ՀԲ՝ հայկական բանակ: Երբ գունդը շարված է լինում շարահրապարակում, նախարարը մոտենում է զինվորներից մեկին ու հարցնում՝ տղա՛ ջան, գոտիիդ վրա գրվածը ի՞նչ է նշանակում, զինվորը առանց երկար-բարակ մտածելու պատասխանում է՝ հասնենք Բաքու, պարո՛ն նախարար: Վազգենը ժպտում, հետո շնորհակալություն է հայտնում գնդի հրամանատարին՝ դուխով զինվորներ դաստիարակելու համար: Գնդի հրամանատարն էլ այն ժամանակ գնդապետ Սեյրան Սարոյանն էր: