Դուբայի փողոցները ռոբոտ-ոստիկան կհսկի


17:15 , 23 հոկտեմբեր, 2016

untitled-6Հաջորդ տարի ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ռոբոտ պարեկություն կանի: Այս մասին հայտնում է hronika.info-ն՝ հղում անելով տեղի մամուլին:

Առաջիկա 4 տարիներին Դուբայի ոստիկանությունը մտադիր է իր աշխատանքում լայնորեն օգտագործել արհեստական ինտելեկտ և ռոբոտներ: Անցած տարի պարեկային ծառայության աշխատակիցները 60 տուգանք են սահմանել Google Glass օգտագործելով:

Այդ սարքերի միջոցով ոստիկանությունը պարզել է ավտոմեքենաների համարանիշերը, որոնց տերերը ժամկետանց վարորդական իրավունք են ունեցել: