ԱՄՆ-ում մշակում են աշխարհի ամենահզոր համակարգիչը


22:00 , 22 հոկտեմբեր, 2016

Ամերիկացի գիտնականները մշակում են աշխարհի ամենահզոր համակարգիչը պատմության մեջ, հայտնում է newsyou.info-ն:

Սթենֆորդի համալսարանի մասնագետ Փիթեր Մաքմեհոնը մտադիր է Ալիրեզ Մարանդիի հետ համագործակցությամբ ստեղծել ամենահզոր համակարգիչը, որը կկարողանա համադրել տեղեկության մշակման օպտիկական և էլեկտրոնային մեթոդները: Նոր համակարգչի հզորությունը հնարավորություն կտա օպտիմալ լուծումներ գտնել մեծ թվով հնարավոր լուծումներով խնդիրներին:

Նորույթն անվանվել է «Իզինգի մեքենա»: Առաջատար մասնագետ Փիթեր Մաքմեհոնի խոսքով՝ նոր մեքենան առաջինն է իր տեսակի մեջ և հորիզոններ կբացի ուսումնասիրությունների համար, որոնք անհասանելի են ավանդական հաշվողական մեքենաների դեպքում: