Հայտարարում եմ` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար իմ հնարավորություններն ավելի շատ են


23:17 , 21 փետրվար, 2013

Այն մարդիկ, ովքեր տարածում են, թե իմ մասնակցությունը ձևական բնույթ է կրում, չարաչար սխալվում են, գոնե ես գիտեմ՝ թերթերին մոտ կանգնած աղբյուրներն ովքեր են, խոսեք միայն ձեր անունից, ես հայտարարում եմ, որ իմ հնարավորություններն ավելի շատ են՝ թե՛ մասնագիտական, թե՛ փորձի առումով: Եվ այն մարդիկ, ովքեր ստանալով պատվեր լուրիկներ են տպում ձևական թեկնածության կամ ֆեյք լինելու մասին, ուրիշի ջրաղացին են ջուր լցնում: Զբաղվեք ձեր գործով... Ես կսպասեմ արդյունքներին.....
Ստրուկի մտածողությունը մեր մեջ է մտել.....

***

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են հետևյալ անձինք`

Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը՝ ծնված 1969թ.
Աստղիկ Շամսի Ավետիսյանը` ծնված 1977թ.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն՝ մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին:

Նյութի աղբյուրը` այստեղ