Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, խոսելով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին, կարծես ցանկանում է վերջնականապես փչացնել երկրի հետ հարաբերությունները: Այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:
Նախօրեին Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտնել էր, որ իրենք եվրոպացի գործընկերների հետ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը՝ Սիրիայում իրավիճակի առնչությամբ։
«Ինչպիսին են գործընկերները, այդպիսին է և նրանց հետ քննարկման բնույթը»,- հայտարարել է Ռյաբկովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ