ԱՄՆ-ում XXI դարում առաջին անգամ ատոմային ռեակտոր է գործարկվել


15:04 , 22 հոկտեմբեր, 2016

Ամերիկյան Թեննեսի նահանգի «Ուոթերս-Բար» ԱԷԿ-ում ավարտվել է երկրորդ ռեակտորի շինարարությունը։ Սա առաջի ատոմային ռեակտորն է, որն ԱՄՆ-ը շահագործման է հանձնում XXI դարում։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։

Շինարարությունը տևել է մոտ 40 տարի և արժեցել շուրջ 5 մլրդ դոլար։ 2007 թվականին աշխատանքները գրեթե ավարտվել էին, սակայն 2011 թվականին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով անվտանգության պահանջները խստացվել էին, ինչի հետևանքով շահագործումը կրկին հետաձգվել էր։

1150ՄՎտ հզորությամբ ռեակտորը կարող է էներգիայով ապահովել 650 հազար տուն։

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի 62 ատոմակայաններում գործում է 100 միջուկային ռեակտոր, ևս 4-ը կառուցվում են 2013 թվականից։