ՆԱՏՕ-ում հետախուզության ղեկավարի պաշտոն է սահմանվել. ԶԼՄ-ներ


12:16 , 22 հոկտեմբեր, 2016

bild_bo_loringhoven_portrait2Գերմանիայի հետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Արնդտ Ֆրեյտագ ֆոն Լորինգհովենը հաստատվել է ՆԱՏՕ-ի հետախուզության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ այդ պաշտոնը ստեղծվել է դաշինքի շրջանակում՝ տվյալների փոխանակությունը բարելավելու և հակաահաբեկչական համակարգման նպատակով։