Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50մ


11:44 , 22 հոկտեմբեր, 2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ,  Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը`  30-50մ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունը, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում, Արագածի և Սևանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղը համեմատաբար թույլ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: