2 տարի շարունակ ամուսինները ամեն օր գալիս էին ու ժամերով թաքնվում այս աշտարակում. ահա գաղտնիքը (photo)


02:57 , 22 հոկտեմբեր, 2016

Երիտասարդ ամուսիններ Քրիստոֆերն ու Շաունան փող չունեին, որպեսզի իրենց համար տուն կամ լավ հողատարածք ձեռք բերեին:

Սակայն քանի որ Քրիստոֆը մասնագիտությամբ ճարտարապետ էր, հանճարեղ գաղափար հղացավ, թե ինչպես դուրս գան դժվարին իրավիճակից:

Նա հողատարածք գտավ հայրենի Ֆենիքսում, որտեղ նախկինում ֆերմա էր եղել, որտեղ մնացել էր չօգտագործված միայն հին սիլոսային աշտարակը:

Քանի որ աշտարակը ոչ ոքի չէր հետաքրքրում, ամուսինները այն շատ շահավետ գնով ձեռք բերեցին:

Քրիստոֆը մտածեց, թե ինչպես լքված աշտարակը վերածի լիարժեք տան:

Նրանք ամրացրին աշտարակի հիմքը, մաքրեցին ժանգից ու սկսեցին տան վերածել:

2 տարի շարունակ հարևանները այրվում էին հետաքրքրությունից՝ ցանկանալով իմանալ, թե ինչ է կատարվում խորհրդավոր կառույցի հետ:

Երբ տունը պատրաստ էր, Քրիստոֆն ու Շաունան հարևաններին հրավիրեցին:

Նրանք հիացել էին տեսածով: