Ծայրահեղական զինյալները հայտարարություն են տարածել, իբր ամերիկյան ինքնաթիռ են խոցել


01:31 , 22 հոկտեմբեր, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ առնչություններ ունեցող «Ալ-Ամաք» գործակալությունը հայտարարություն է տարածել առ այն, որ ծայրահեղական կառույցի զինյալները Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ալ-Հասաքայից 100կմ հարավ գտնվող Մարքադա քաղաքի շրջակայքում խոցել են ամերիկյան А-10 «Thunderbolt II» տեսակի ռազմական ինքնաթիռ:
Ամերիկյան կողմն արդեն իսկ պաշտոնապես հերքել է տեղեկատվության իսկությունը. սպասենք իսլամականների ապացույցներին...