Ավստրալիայում iPhone 7-ը մեքենայի հրդեհման պատճառ է դարձել


23:45 , 21 հոկտեմբեր, 2016

Ավստրալիայում Apple-ի նոր սմարթֆոնի՝ iPhone 7-ի հրդեհման դեպք է գրանցվել։ Հեռախոսի տերը՝ սերֆինգի մարզիչ Մետ Ջոնսը, թողել է այն մեքենայում ու գնացել մարզումների։ Վերադարձի ժամանակ նա ականատես է եղել, թե ինչպես է մեքենայից ծուխ դուրս գալիս։ Բացելով դուռը՝ նա տեսել է, որ վառվել է սրահի գրեթե կեսը։

Հարկ է նշել, որ սմարթֆոնի ցանկացած լիթիումա-իոնային մարտկոց կարող է պայթել, եթե վնասված է կամ տաքացած։ Սակայն այս այֆոնի տերը նշել է, որ գնելու պահից ինքը լիցքավորման այլ սարքեր չի օգտագործել ու չի գցել հեռախոսը։