Կառավարության նոր ծրագիրը՝ տպավորիչ վստահության պաշարով


19:30 , 21 հոկտեմբեր, 2016

Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեց կառավարության նոր ծրագիրը, որին իրենց վստահությունը հայտնեցին մեծ թվով ոչ կոալիցիոն ուժեր:
ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 70 պատգամավոր, ևս 5-ը դաշնակից ՀՅԴ-ի պատգամավորների թիվն է, սակայն Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրի օգտին 85 պատգամավոր քվեարկեց, այսինքն՝ ևս 10 ոչ իշխանական պատգամավոր:

7 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց, ինչը ևս վատ ցուցանիշ չէ, դեմ ձայների թիվը ևս 7-ն է:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի ծրագրին 2013-ին կողմ քվեարկել էր 76, իսկ Հովիկ Աբրահամյանի ծրագրին՝ 70: