Աղետի գոտու վերականգնումը «ֆինիշին» է մոտենում


15:35 , 21 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу աղետի գոտիՍպիտակի երկրաշարժի հետևանքով առաջ եկած աղետի գոտու վերականգնման աշխատանքները դեռևս շարունակվում են: Գրեթե ամեն տարի որոշակի ծրագրեր են իրականացվում աղետու գոտու անօթևաններին բնակարաններով ապահովելու համար:

Աղետի գոտում բնակապահովման նախաձեռնություններին զուգահեռ՝ վերջին տարիներին իրականացվել են նաև դպրոցաշինական, առողջապահական և մշակութային հաստատությունների կառուցման ծրագրեր: Աղետի գոտու՝ մասնավորապես Գյումրիի անօթևանների խնդրի լուծումը գտնվում է կառավարության ուշադրության ներքո: Այդ մասին ԱԺ-ում իր ելույթում խոսել է նաև ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ կառավարությունը կշարունակի աղետի գոտու վերականգնման աշխատանքները, իսկ 2017 թվականին Գյումրիում ամբողջովին կավարտվի շինարարության ու բնակարանների բաշխման ծրագիրը։