ՕԵԿ-ում չեն կարողանում գնահատել մարդկանց աշխատանքը


13:02 , 24 մարտ, 2012

ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը պաշտոնապես տեղեկացրել է, որ վայր է դրել մամուլի խոսնակի լիազորությունները, որովհետեւ հասկացել է, թե մամուլի խոսնակի դերը ՕԵԿ-ում ղեկավարների կողմից ըստ արժանվույն չի գնահատվում: Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ համամասնական ցուցակում 36-րդն է: Իսկ Արթուր Բաղդասարյանը կուսակցության 10-րդ համագումարում բողոքում էր, մամուլում իրենց կուսակցության դեմ պատվիրված հարձակումների տարափից, սակայն հենց ինքը իր կուսակցության ներսում չի կարողանում գնահատել այդ նույն մամուլում իր կուսակցության «դեմքը» ներկայացնողին....