Լավ հարևան ունենալը վիճակախաղի պես բան է. լինում են լավ հարևաններ, լինում են այնպիսիները, որ ասում են. «Մեր շենքի BBC-ն է»


17:55 , 21 փետրվար, 2013

Ինչպես և բարեկամներին, հարևաններին նույնպես մենք չենք ընտրում: Լավ հարևան ունենալը վիճակախաղի պես բան է. ոմանց բախտը բերում է, շատերինը` ոչ: Ավագ սերնդից հաճախ ենք լսում, թե ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ինչքան անկեղծ է եղել հարևանությունը և թե ինչպես են ողջ բակով կանգնած եղել միմյանց թիկունքին: Սակայն այսօր շատերիս չի հետաքրքրում, թե ովքեր են ապրում պատից այն կողմ: Եվ պետք է չմոռանանք, որ դրախտում էլ մենք հարևաններ ենք ունենալու: