Րաֆֆին մարդկանց ուղարկում է իրենց գործին, իսկ Փոստանջյանը հրավիրում է Ազատության հրապարակ, որ ի՞նչ անեն


17:19 , 21 փետրվար, 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը ուղարկեց ամենքին իր գործին՝ մինչեւ վաղը, իսկ Զարուհի Փոստանջյանը ժամը 6-7-ը հրավիրում է Ազատության հրապարակ: Հարգելի համբերատար ժողովուրդ, մի քիչ չի՞ անլրջանում այնս ամենը: Եթե գնալու ենք Ազատության հրապարակ, ու Րաֆֆին ոչինչ չի ասելու, բա էլ գնում ենք, որ ի՞նչ անենք: Երեւի Սերժ Սարգսյանն էլ Րաֆֆուն է ասել. «Եկել ես ստեղ, ժողովրդին բերել ես, գուռում-գոչում են, մեր հաղթանակը խանգարում ես, որ ի՞նչ անես»: