Մի օր էլ վրացիները կասեն «հայկական բարեփոխումներ»


00:45 , 21 հոկտեմբեր, 2016
Image result for saakashviliՇատերը սովոր են հիշատակել հատկապես Սաակաշվիլիի իշխանության տարիներին Վրաստանում իրականացված մի շարք բարեփոխումները, որոնք հաճախ անվանում են «վրացական բարեփոխումներ»: Կարծում եմ՝ շատերը ներկա փուլում ներքին իրական վստահության զգացողություն ունեն, որ մեզ մոտ էլ գալիս են ավելի մեծ և իրապես ցանկալի բարեփոխումների իրականացման ժամանակներ: Բոլոր դեպքերում այսօր խորհրդարանում նոր կառավարության ներկայացված նախագիծը կարող է հավակնել իրական բարեփոխումների փաստաթուղթ դառնալուն, իսկ այդ նախագծում ներկայացված դրույթներին միս ու արյուն «ներարկելու» պարագայում չի բացառվում, որ մի օր էլ վրացիները Հայաստանին անդրադառնալիս հիշատակեն «հայկական բարեփոխումներ» արտահայտությունը: