Tert.am-ը գրում է.
Վանաձորում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի հորաքրոջ աղջիկը՝ Ռիտա Մնացականյանը վրդովված է իր մահացած ազգականուհու ծննդաբերությունն ընդունած բժշկի` Դավիթ Շահվերդյանի պարզաբանումներից:
«Լսեցի, որ ըտենց բաներ էր ասում, եթե ճիշտը բնական ճանապարհով ծննդաբերությունը չէր, այլ կեսարյան հատումը. թող ասեին, ոչ թե մեղքը գցեն տնեցիների վրա: Մենք ի՞նչ կարանք ասեինք. լսեցի, որ տենց բաներ է ասել տնեցիներին։ Տնեցին ի՞նչ կարող էր որոշել... իրենք են բժիշկը։ Մի բան էլ ասում ես, ասում են՝ արի խալաթը դու հագիր»,-Tert.am- հետ զրույցում ասաց ազգականուհին։
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Նազլուխանյանը ծննդաբերությունից հետո կես ժամ հիվանդասենյակում միայնակ էր մնացել և մահացել արյունահոսությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ