Կառավարության ծրագիրը՝ արտահանումը խթանելու տիրույթում


13:40 , 20 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу կառավարություն կարեն կարապետյանՀայաստանը այն երկրներից է, որի տնտեսության մեջ ներկրման ցուցանիշը ավելի բարձր է, քան արտահանումը: Հայաստանը չի օգտվում արտահանման ուղղությամբ ունեցած իր բոլոր հնարավորություններից: Արտահանման խթանումը իրողություն դարձնելու համար նախ անհրաժեշտ է տնտեսվարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացնել:

Նոր կառավարության ծրագրով նախանշվում են այն ուղղությունները, որոնցով էլ պետք է տարվի արտահանումը խթանելու քաղաքականությունը: Այս համատեքստում հատկապես կարևոր է արտահանումը կարգավորող իրավանորմերի և վարչարարության մշտադիտանցումը և բացահայտված խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցության ակտիվացումը:

Պետք է նաև նկատել, որ կառավարությունը ծրագրում արտահանումը խթանելու նպատակով նախանշված նպատակներին կարող է հասնել այն դեպքում, երբ երկրում հիմնվեն նոր արտադրություններ և ընդլայնվեն արտադրության համար առկա հնարավորությունները: