Ադրբեջանի 94 քաղբանտարկյալներից 61-ը շիա հավատացյալներ են


04:54 , 20 հոկտեմբեր, 2016

Image result for nardaranԱդրբեջանում շիա հավատացյալների շարժումների և կազմակերպությունների՝ Բաքվի բռնապետի վարչակարգի ամենագլխավոր հակառակորդը լինելու հանգամանքը փաստվել է նաև մի քանի օր առաջ Ադրբեջանի իրավապաշտպանների աշխատանքային խմբի կողմից այս երկրում քաղբանտարկյալ ճանաչված անձանց ցուցակի հրապարակումով:

Ըստ ներկայացված ցուցակի՝ Ադրբեջանի՝ ընդհանուր առմամբ 94 քաղբանտարկյալների շարքում 61 անձ ներկայացված է «Հավատացյալ ակտիվիստներ» բաժնում, ինչից ակնհայտ է դառնում, որ Բաքվի բռնապետի վարչակարգի կողմից քաղաքական շարժառիթներով բանտարկվածների երկու երրորդը կազմում են հենց շիայական տարբեր խմբերի և կառույցների ներկայացուցիչները:

Միևնույն ժամանակ «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» իրավապաշտպան կազմակերպության նախնական զեկույցի համաձայն՝ 2015թ. նոյեմբերին Նարդարանում շիա հավատացյալների հանդեպ Բաքվի բռնապետի վարչակարգի իրականացրած պատժիչ գործողությունների հետևանքով ձերբակալված 87 անձինք անմեղ են, ինչը ցույց է տալիս, որ քաղբանտարկյալ «Հավատացյալ ակտիվիստների» թիվը անշեղ միտում ունի աճելու:

Հենց միայն ներկայացված թվերից դատելով՝ կասկած չկա, որ Բաքվի բռնապետի ներքաղաքաղաքական ամենամեծ վախերն առաջին հերթին պայամանավորված են հենց շիայական շարժումների ակտիվությամբ՝ հանգամանք, որը պետք է հաշվի առնել արհեստածին այս պետական կազմավորման դեմ գործողությունները ծրագրավորելիս: