Ըստ տարածվող տեղեկությունների՝ Թուրքիան նոր զորամիավորումներ է մտցրել Սիրիա


19:41 , 19 հոկտեմբեր, 2016

Ըստ տարածվող տեղեկությունների՝ Թուրքիան նոր զորամիավորումներ է մտցրել Սիրիա, այս անգամ Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածից՝ Աքրաբաթ բնակավայրի մոտից:
Կարծում եմ՝ Անկարայի նպատակը ոչ միայն քրդաբնակ Աֆրինն է, որը բավական մոտ է գտնվում, այլև Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանամերձ սիրիական բնակավայրերում ռազմական ներկայություն ունենալն է, որտեղ ամրացած են ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ թյուրքական ծագումով ծայրահեղական խմբավորումները: