Շաքարավազի արտադրությունը կրկնապատկվել է
Ներդրումային դաշտում իրականացվող բարեփոխումները, էներգակիրների սակագների նվազեցումը, հարկային արտոնությունները և մի շարք այլ գործոններ պետք է նպաստեն տեղական արտադրության զարգացմանը:
Վերլուծելով տեղական արտադրության ցուցանիշները՝ պետք է հաշվի առնել վերը նշված գործոնների ազդեցությունը, ինչպես նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ այլ նախադրյալներ:
Հայաստանում այս տարվա առաջին ութ ամիսներին արտադրվել է 54 հազար 119 տոննա շաքարավազ: Եթե համեմատենք այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ արտադրությունն աճել է 2.6 անգամ: 2015 թվականի հունվար-օգոստոսին արտադրվել է 20 հազար 750 տոննա շաքարավազ: