Նոր ընտրական օրենսգիրքը անկախ Հայաստանի ժողովրդավարական զարգացումն արգելակող ամենավատ փաստաթուղթն է


10:00 , 19 հոկտեմբեր, 2016
Image result for ընտրական օրենսգիրքՆոր ընտրական օրենսգիրքը անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկրի ժողովրդավարական զարգացումն արգելակող ամենավատ փաստաթուղթն է։
Պարզվում է՝ ընտրակեղծարարության մասին ահազանգերը քրեականացվելու են, այսինքն՝ եթե ընտրողը, ըստ իրենց, որոշակի ընտրախախտում է նկատում և այդ մասին հայտնում է իրավապահ մարմիններին, իսկ գործի քննությունից հետո պարզվում է, որ ընտրախախտում չի եղել, մարդը ենթարկվում է քրեական պատասխանատվության։
Սա ունի որոշակի ստոր նպատակ՝ մարդկանց մեջ, որոնք պայքարում են արդար և թափանցիկ ընտրությունների համար, անվստահություն ներարկել և ստիպել խախտում նկատելիս վախենալ հետևանքներից։
Սա ընտրական գործընթացների կայացումը մեր երկրում վերջնականապես տապալելու և կեղծելու ամենավերջին ստորությունն է։