Դաջվածքի սկսնակ մասնագետը իր առաջին փորձերն արել է սեփական շան վրա (photo)


07:31 , 19 հոկտեմբեր, 2016
Բրազիլացի սկսնակ դաջվածք անող Էմերսոն Դամասսենոն որոշել էր մարզվել իր բուլտերիեր ցեղատեսակի շան վրա և կենդանուն պատել էր դաջվածքներով:
Այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մեջ, տղան հայտարարեց, որ դաջվածք անելը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը: Բնական է, որ դա առաջացրեց անասնաբույժների ծիծաղը:
Չնայած այն բանին, որ նա իր՝ սոցիալական ցանցի էջը ջնջեց, այնուամենայնիվ, ոստիկանությունը հայտնաբերեց նրան: