Նեպալում երեքձեռքանի փոքրիկ «աստված» է մեծանում (լուսանկարներ)


06:51 , 19 հոկտեմբեր, 2016

Նեպալցի երկամյա Գուրաբ Գարումը մեծանում է իր չձևավորված երկվորյակ եղբոր ձեռքը մեջքին: Երրորդ վերջույթը երեխային խանգարում է նորմալ կյանք վարել, և ծնողները մտադիր են վիրահատության միջոցով հեռացնել այն:

Տեղի կախարդները պնդում են, որ փոքրիկը աստծո մարմնացումն է, և պետք է թողնել այնպես, ինչպես կա: Բացի այդ՝ մեծ հավանականություն կա, որ վիրահատությունից հետո տղան կարող է կաթվածահար լինել: