Բրյուսելում պատանդներ վերցրած տղամարդը բուրգոմիստրի տեղակալի որդին է


01:50 , 19 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Բրյուսելի սուպերմարկետում երեքշաբթի պատանդներ վերցրած տղամարդը սպորտի հարցերով կոմունայի բուրգոմիստրի տեղակալի որդին է, հաղորդում է Soir պարբերականը՝ հղում անելով բուրգոմիստր Մարկ-Ժան Գիսսելսին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան դանակով զինված տղամարդը Բրյուսելի Ֆորա կոմունայում փորձել է թալանել Carrefour սուպերմարկետը: Փորձն ավարտվել է պատանդառությամբ, ընդ որում ոչ մի պահանջ չի ներկայացրել, ասելով միայն, որ չի ցանկանում բանտում հայտնվել:  Դեպքի վայր ոստիկանություն է ժամանել և ձերբակալել չընդդիմացող հանցագործին: Ոչ ոք չի տուժել:

Ավելի ուշ պարզվել է, որ խոսքը Ահմեդ Ուտրասսի մասին է, ով Ֆորայում սպորտի հարցերով բուրգոմիստրի տեղակալն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ