Ս. Լավրովը սպառնում է պատասխան միջոցներ ձեռք առնել Բրիտանիայում RT հեռուստաալիքի հաշիվները փակելու համար


19:57 , 18 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը չի բացառում պատասխան քայլերի նախաձեռնումը Մեծ Բրիտանիայում ռուսական «Ռուսաստանն այսօր» պետական լրատվական գործակալության հաշիվները փակելու համար: 

DW.com-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով բրիտանական NatWest բանկի որոշումը հոտկեմբերի 12-ից RT հեռուստաալիքին ծառայություններ մատուցելու մերժման մասին: Նախարարի խոսքով` «Ակնհայտ է, որ որոշումն այդ բանկը չի կայացրել»:

NatWest բանկը 2000 թվականից ի վեր մտնում է Royal Bank of Scotland խմբի կազմի մեջ: Ներկայում խմբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Մեծ Բրիտանիայի ֆիննախարարությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ