Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապարակավ խոստովանել էր, որ Բաքվին հորդորում են ճանաչել ԼՂ անկախությունը. Տիգրան Բալայան


17:19 , 18 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները։

«Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ»,– նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը՝ հստակեցնելով, որ հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ