Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն․ Ալիևի հարցազրույցը «Россия сегодня»-ին


13:24 , 18 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:

«Խելամիտ փոխզիջումը հնարավոր է. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, նրանց կենսագործունեության, ինքնավարության ապահովում, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային նախագծերի իրականացում: Եվ երկու ժողովուրդների միջև խաղաղ փոխգործակցություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի սահմաններից դուրս տարածքների ազատագրման պայմանով. ահա այսպես ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ