Ֆո՞ն, թե՞ բովանդակություն...


14:45 , 18 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу կառավարությունՏարածվող լուրերի համաձայն՝ կառավարության ծրագրում նախատեսվում է վերջապես ազատվել սահմանում ներմուծվող ապրանքների «հսկիչ գների» պրակտիկայից:

Սպասվում է, որ նոր կառավարության համար հատկապես շատ է կարևորվելու պետական գնումների համակարգի գործունեությունը օպտիմալացման և պետական ծախսերի կրճատման ենթատեքստում: Բոլորս էլ գիտենք, որ զգալի կոռուպցիոն ռիսկերը հատկապես այս համակարգում են թաքնված: Պետական գնումների համակարգի վերափոխման արդյունքում պետք է ստացվի այնպիսի վիճակ, որ խթանվի գործարարությունը և մրցակցությունը, նպաստի ինովացիաների զարգացմանը:

Հարկ է նշել նաև, որ պետք է հնարավորինս ապակենտրոնացվի գնումների համակարգը, այսինքն՝ մեկ անձից գնումների պրակտիկան պետք է նվազագույնի հասցվի, այլապես այս ոլորտը նույնպես կարծես թե մենաշնորհման միտումներ էր ցույց տալիս: Ինչպես նաև պետական գնումներում գների հետ կապված տարբեր խարդախ մեքենայությունների սխեմաների կիրառումը նույնպես պետք է չեզոքացվի: