Մեղրի օգտագործման 15 անհավանական եղանակ, որոնց մասին քչերն են տեղյակ


07:50 , 18 հոկտեմբեր, 2016

Ձեզ եմ ներկայացնում մեղրի օգտագործման 15 անսպասելի և օգտակար միջոց:

1. Մաշկի խոնավացում

Չոր մաշկի վրա մեղր են քսում և թողնում 30 րոպե, հետ լվանում տաք ջրով: Մեղրով կարելի է ոտքերի համար սկրաբ պատրաստել՝ 1 բաժակ մեղր, 2 ճաշի գդալ կաթ և 1 բաժակ նարնջի հյութ:

2. Մազերի վերականգնում

Մեղրին ավելացնում ենք 1 թեյի գդալ սովորական շամպուն, խառնուրդը քսում մազերին և թողնում 20 րոպե: Ավելի լավ արդյունքի համար կարելի է ձիթապտղի յուղ ավելացնել:

3. Թուլացնող վաննա

Ջրում լուծում ենք 2 ճաշի գդալից 1 բաժակ մեղր և ավելացնում մի քանի կաթիլ լավանդայի յուղ:

4. Դիմակ դեմքի համար

Արդյունավետ տնային դիմակի համար 3 բաղադրիչը բավարար է՝ կիտրոն, ավոկադո և մեղր:

5. Պայքար ալերգիայի դեմ

Տեղական մեղրի օգտագործումը նվազեցնում է ալերգիայի նոպաները գարնանը, մեղրի մեջ ծաղկափոշու ոչ մեծ քանակությունն օրգանիզմին կօգնի դրան դիմանալ բույսերի ծաղկման շրջանում:

6. Ամուր քուն

Եթե անքնության հետ կապված խնդիրներ են առաջացել, քնելուց առաջ լեզվի վրա պետք է դնել 1 կաթիլ մեղր:

7. Ատամների ողողում

Անհրաժեշտ է՝

8. Էկզեմայի բուժում

Էկզեման բուժել և քորից ազատվել կօգնի մեղրի և դարչինի խառնուրդը՝ հավասար չափաբաժիններով:

9. Իմունային համակարգի ամրապնդում

Մրսածությունը կանխարգելելու համար պետք է օրը սկսել 1 բաժակ տաք ջրից ու 1 ճաշի գդալ մեղրից: Ավելի լավ արդյունքի համար կարելի է ավելացնել կիտրոնի հյութ և մի պտղունց դարչին:

10. Մեղրով լիմոնադի պատրաստում

Անհրաժեշտ է՝

  1. 0,5 բաժակ մեղր
  2. 5 բաժակ ջուր
  3. 1 բաժակ կիտրոնի հյութ (6 կիտրոն)

11. Խումհարից ազատում

Պետք է 1 բաժակ ջրին ավելացնել 2 ճաշի գդալ մեղր։

12. Այրվածքների, կտրվածքների և կապտուկների բուժում

Վնասված տեղին պետք է բարակ շերտով մեղր քսել: Այն բնական հականեխիչ է, կօգնի վերքը բուժելուն:

13. Մեղրով յուղի պատրաստում չիլիով

Անհրաժեշտ է՝

14. Փոխարինում շաքարավազին

Մեղրը հրաշալի այլընտրանք է նրանց համար, ովքեր աշխատում են հրաժարվել շաքարավազից:

15. Շուրթերի համար բալզամի պատրաստում

Մեղրը հրաշալի բնական խոնավացուցիչ է: Կարելի է միայն մեղր օգտագործել, բայց նաև բալզամ պատրաստել՝

Շատ օգտակար են խնձորի քացախով և մեղրով խառնուրդները, օգնում են տարբեր հիվանդություններ բուժելուն: