Կներեք, գնացեք՝ զբաղվեք ձեր գործերով. Թևան Պողոսյանը Սերգեյ Լավրովի հայտարարության մասին


18:04 , 17 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանը պետք է հստակ արձագանքի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը կարող է դրական ազդել: 

«Լավրովն ասել է, թե լավ կլիներ, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգանային, որ ձևավորվեր ավելի լավ դաշտ, որը կազդեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի վրա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:


Ըստ նրա՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը Ռուսաստան-Թուրքիա շահերից բխող հայտարարություն է, որը Հայաստանում պետք է լսեին ու համապատասխան ձևով արձագանքեին. «Մենք պետք է ասենք՝ կներեք, գնացեք զբաղվեք ձեր գործերով, կարող եք ձեր հարաբերությունները բարելավել, բայց առանց մեր շահերի հետ բախվելու, որ ինչքան էլ Լավրովը կցանկանար որևէ ժեստ անել թուրքական կողմին, մենք անելու ենք այն, ինչ մեր շահերից է բխում»:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ