2017-ի բյուջեի նախագիծն անտարբերությամբ գրված փաստաթուղթ է, իրականությունը և մարտահրավերներն այլ են. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)


09:18 , 17 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Առայժմ վարչապետ Կարեն Կարապետյանը աչքի է ընկնում տնտեսական իրավիճակի վերաբերյալ ազնվորեն  գնահատական  տալով։ Tert.am–ի հետ զրուցում նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Ըստ նրա՝ նախկին բոլոր վարչապետները հայտարարում էին կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց անգամ պրիմիտիվ  գողությամբ դեմն առնել չէին ուզում։

«Պրիմիտիվ գողությունը մեր մոտ անհեթեթության աստիճանի է հասած, կոռուպցիան էլ այս իշխանության էությունն է»,- ասաց Բագրատ Ասատրյանը։

Նրա դիտարկմամբ՝  կառավարության նախկին անդամները խնդիրներից կա՛մ չէին խոսում, կա՛մ ժպիտով, անհոգ դեմքի արտահայտությամբ,  փորձում էին կոծկել դրանք։

Բագրատ Ասատրյանը նաև  չբացառեց, որ Կարեն Կարապետյանը տնտեսական իրավիճակի վերաբերյալ խոսելիս ակնարկել է նաև «դեֆոլտի» հնարավորության  մասին, որի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Իսկապես վիճակը աղետալի է, մենք վաղուց արդեն տնտեսական աճ չունենք, 2-3 տոկոս տնտեսական աճ չենք ունեցել, իրականում անկում ունենք, ունենք ստագնացիա մեր տնտեսության մեջ, սա վերաբերում է տնտեսության բոլոր ոլորտներին»,-ընդգծեց տնտեսագետը։

Նրա կարծիքով ՝ վերջին 10 տարիների  ընթացքում տնտեսությունն առողջացնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում.«Իշխող ուժը, բթությամբ, շարունակում է իրավիճակը բարդացնել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ