ՄԱԿ-ի աշխատակիցները սկսել են Հալեպից զինյալների դուրս բերման գործընթացը


00:30 , 16 հոկտեմբեր, 2016

ՄԱԿ-ի աշխատակիցները ժամանել են Հալեպ, որտեղ սկսել են զինված խմբավորումների զինյալների դուրս բերման գործընթացը քաղաքի արևելյան մասից, հայտնում է RIA Novosti-ն: Աղբյուրի տվյալներով՝ ՄԱԿ-ի աշխատակիցները ժամանել են Բուստան ալ-Կաստր շրջանը:

Նշվում է, որ զինյալներին դուրս կբերեն ավտոբուսներով: