Դավիթ Ֆահրադյանը Գինեսի 5-րդ ռեկորդն է սահմանել


00:50 , 16 հոկտեմբեր, 2016
Դավիթը հակառակ բռնվածքով 94 պտույտ կատարեց պտտաձողի վրա, որի համար պահանջվեց 2 րոպե 13 վայրկյան: Նախապես պլանավորված էր կատարել 50 պտույտ, և վերջինը կատարելիս ներկաները նրան ողջունեցին ծափահարություններով: Սակայն մարզիկը կանգ չառավ ու շարունակելով վարժությունը՝ այն գերազանցեց շուրջ երկու անգամ: