Ձեռք բերված զինատեսակները փոխեցին ռազմավարական բալանսը հօգուտ մեզ. Վաղարշակ Հարությունյան


00:10 , 16 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը գտնում է, որ այն զինատեսակները, որոնք ձեռք ենք բերել վերջին շրջանում պարզապես փոխեց   ռազմավարական բալանսը հօգուտ մեզ: «Չնայած մինչ այդ էլ բալանսը կար, քանի որ եթե չլիներ բալանսը, պարտերազմը կվերսկսվեր»,- ասաց նա և նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե ապրիլյան պատերազմին հայկական կողմը զենքի խնդիր է ունեցել:

«Այո, եղել են բացթողումներ, ինչը բնական է այն առումով, որ մեծ ու բարդ կառույց է բանակը, սակայն բալանսը միշտ եղել է  հօգուտ մեզ և վերջին ձեռքբերումները նոր մակադրակի են բարձրացնում  բանակի մարտունակությունը և զսպում Ադրբեջանին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ