Tert.am-ը գրում է.
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում դրական համարեց այն որոշումը, ըստ որի՝ սեպտեմբերի 1-ից այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոﬔքենան վարող անձանց անունները (լիազորված տիրապետողներին), և ավտոﬔքենան դրա սեփականատիրոջ կողﬕց կարող է վարման հանձնվել վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի:
Ըստ նրա՝ այդ որոշումն ի սկզբանե պետք է լիներ, սակայն ինչ-ինչ նկատառումներով չի արվել: «Ներկայումս Ճանապարհային ոստիկանությունը, ԱՊՊԱ բյուրոն բոլոր վարորդների կենսագրությունն ունի, ինչպես որ բոլոր մեքենաներն են հաշվառված»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ