ՀՀ գլխավոր դատախազը Շիրակի մարզի իրավապահ մարմիններին է ներկայացրել մարզի նորանշանակ դատախազին


15:26 , 15 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հոկտեմբերի 15-ին Շիրակի մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազին: ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 12-ի հրամանագրով արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Ավագի Գաբրիելյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազ՝ ազատվելով նույն մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

Կարեն Գաբրիելյանը դատախազական համակարգում աշխատում է 2013 թվականից: Մինչ այդ աշխատել է որպես քննիչ, այնուհետև հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ղեկավարել է Սյունիքի մարզի քննչական ստորաբաժանումը, եղել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկող դատախազը: Մարզի արդեն նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի՝ Երևան քաղաքի դատախազ նշանակվելուց հետո ՇՄ դատախազի պաշտոնը մոտ մեկ ամիս թափուր էր: Ժամանակավորապես դատախազի պաշտոնակատարի  գործառույթները՝ մինչև դատախազի պաշտոնում նշանակվելն,  իրականացրել է  Կարեն Գաբրիելյանը:

Նույն օրն այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել մարզի իրավապահ համակարգի ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ