Շարքային է սպանվել


14:11 , 15 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу զինվոր մահԱյսօր առավոտյան N զորամասի մարտական դիրքում հերթապահության ժամանակ շարքային է սպանվել: Այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:

ՔԿ-ից նշեցին նաեւ, որ ներկայումս դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը և ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում մի շարք հանգամանքներ արդեն պարզվել են՝ խոստանալով քննության արդյունքների մասին հայտնել լրացուցիչ։