39-ամյա կինը ընկերոջ պահանջով ինքնասպան լինելու նպատակով ցանկացել է գետը նետվել


12:12 , 15 հոկտեմբեր, 2016

Pastinfo.am-ը գրում է.

Իջևանում օրեր առաջ ոստիկանի կողմից կանխվել է 39-ամյա կնոջ ինքնասպանության փորձը, ով ցանկացել է նետվել գետը:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ կինն այդ քայլին է դիմել, քանի որ իր ընկերն է այդպես պահանջել, նրան ծեծել, ապա պահանջել, որ իր կյանքին վերջ տա, հակառակ պարագայում սպառնալով, որ ինքը կսպանի ընկերուհուն:

Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում, միջոցներ են ձեռնարկվում՝ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: